Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 79 միլիոնը
Դեկտեմբերի 24-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 79 միլիոն դեպք. արդեն ապաքինվել է ավելի քան 55,6 միլիոն մարդ: Այդ մասին են վկայում Worldometer-ի տվյալները:
Այսպիսով, աշխարհում հայտնաբերվել է COVID-19- ի 79 086 170 դեպք, որից 1 738 168-ը՝ մահվան ելքով։
Համաշխարհային վիճակագրության մեջ COVID-19-ի դեպքերի թվով առաջատարներն են ԱՄՆ-ը (18 917 152), Հնդկաստանը (10 123 778), Բրազիլիան (7 366 677), Ռուսաստանը (2 933 753), Ֆրանսիան (2 505 875):
Կորոնավիրուսը գրանցվել է 218 երկրներում և տարածքներում:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր