Covid-19-ով վարակման առաջին դեպքy` Հյուսիսային Կորեայում

Աշխարհ 27.07.2020   11:24   214

Հյուսիսային Կորեան տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված առաջին անձը երեք տարի առաջ Հարավային Կորեա փախած քաղաքացին է: Տեղական լրատվամիջոցի հաղոքրդմամբ փախուստի դիմած անձը 2019-իհուլիսին անօրինական կերպով հատելով Կորեաների միջև սահմանը վերադարձել է Հյուսիսային Կորեա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ընը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և փակել այն հատվածը,որտեղ գրանցվել է վարակման դեպքը:

Հյուսիսային Կորեան երկար ժամանակ պնդում էր, թե իրենք կորոնավիրուսով վարակվածներ չունեն, թեև միջազգային մասնագետները դա անհնարին էին համարում:

Համավարակի տարածումը Հյուսիսային Կորեայի համար ծայրաստիճան վտանգավոր կլինի, քանի որ երկրի շատ հատվածներում չքավորություն է տիրում, իսկ առողջապահության համակարգը տկար է:



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb