Covid 19. Մոսկվայի «Դինամոյում» իրավիճակը լրջանում է

Սպորտ 19.05.2020   11:36   330

Երեկ ՝ մայիսի 18-ին, ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մոսկվայի «Դինամոյի» 3 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Советский спорт-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել են նաև ակումբի բժշկական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պլեսկովը և դարպասապահների բժիշկ Դմիտրի Իզոտովը:

Բացի այդ, վարակը չի շրջանցել «Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ, ВТБ բանկի ներկայացուցիչ Յուրի Սոլովևին:

Այսպիսով, «Դինամոն» հետաձգել է մարզումների վերսկսումը: Առայժմ պարզ չէ, թե երբ մոսկովյան ակումբի ներկայացուցիչները կարող են դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի առաջնությունը վերսկսվելու է հունիսի 21-ին:

Աղբյուրը՝ armsport.am



 Պիտակներ
         COVID 19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon