Covid-19. իրավիճակը աշխարհում

Աշխարհ 23.02.2021   15:00   49

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 111,5 մլն մարդ, մահացել՝ գրեթե 2,5 միլիոնը։

Միացյալ Նահանգներում մահացածների թիվը մոտեցել է 500 հազարի։ ԱՄՆ-ը շարունակում է առաջատար դիրքերը պահպանել նաև վարակակիրների թվով՝ 28,1 մլն մարդ։

Բրիտանիան հայտարարել է  դեկտեմբերի վերջից սահմանված լոքդաունից աստիճանաբար դուրս գալու իր ծրագրի մասին։

Արդեն երկար ժամանակ է՝ վարակվածության վիճակագրությունը Ֆրանսիայում իշխանություններին թույլ չի տալիս մեղմացնել կարանտինային միջոցառումները։ Ներկա պահին վարակի էպիկենտրոնը Նիսն է՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 700-ից ավելի հիվանդ։ Դա եռակի գերազանցում է երկրի մյուս հատվածների վիճակագրությունը, որտեղ այժմ 100 հազար բնակչի հաշվով՝ 190 հիվանդ է «բաժին ընկնում»։

Գերմանիայում նույնպես համաճարակաբանական իրավիճակը չի բարելավվում, թեպետ երկուշաբթի շատ դպրոցներ բացվել են։ 16 երկրամասերից միայն երկուսում է, որ 100 հազար մարդու հաշվով 50-ից պակաս վարակակիր կա, մնացած երկրամասերում իրավիճակը շատ հեռու է բարենպաստ լինելուց։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb