Covid-19-i տարածման ֆոնին որոշ երկրներում նկատվում է նաև քաղաքական ճգնաժամ․ ԱՀԿ

Աշխարհ 24.06.2020   10:45   282

Կորոնավիրուսային համաճարակի հետևանքներն ու դրա առաջացրած ճգնաժամերը կզգացվեն տասնամյակների ընթացքում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Պաշտոնյայի խոսքով՝ համավարակն առաջացրել է ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական և սոցիալական ճգնաժամեր:

Գեբրեյեսուսը հավելել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին որոշ երկրներում նկատվում է նաև քաղաքական ճգնաժամ:

Կառույցի ղեկավարը ասուլիսում նաև խոսել է դեքսամետազոն դեղամիջոցի մասին: Նա նշել է, որ տվյալ պահին հարկավոր է կենտրոնանալ դեքսամետազոնի արտադրությունն ավելացնելու վրա, որը ցույց է տվել իր արդյունավետությունը նոր կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար։

ԱՀԿ տնօրենը ընդգծել է, որ հարկավոր է դեղամիջոցը հավասար բաշխել աշխարհում։



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb