COVID-19-ի պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիանջելա Սիմաոն հայտնել է, թե կորոնավիրուսի պատվաստանյութից առայժմ չի արձանագրվել մահվան որևէ դեպք:
«Մենք ունենք պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվում է շուկայում: Դա Pfizer-ն է: Առայժմ մենք չենք արձանագրել այս պահին օգտագործվող պատվաստանյութերից մահվան ոչ մի դեպք», – ասել է փորձագետը:
ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` եղել են մի քանի կողմնակի ազդեցություններ, օրինակ` անաֆիլակտիկ շոկ, իսկ որոշ պատվաստվածների մոտ կա հակում լուրջ ալերգիաների նկատմամբ: Սիմաոն պարզաբանել է, որ նման պարագայում հարկավոր է պատվաստվել բժշկական հաստատություններում` հսկողության տակ:
Տվյալ պահին ԱՀԿ-ի մասնագետները գնահատում են կորոնավիրուսի դեմ ևս 12 դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունը:
Նմանատիպ նյութեր