Covid-19-ի նոր հակառեկորդ՝ Ռուսաստանում

Աշխարհ 21.11.2020   15:48   40

Ռուսաստանում Covid-19-ի նոր հակառեկորդ է գրանցվել․ կորոնավիրուսով վարակումների նոր դեպքերի օրական աճն երկրում կազմել է 24 822, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հակառեկորդներ են սահմանվել նաեւ մահացության դեպքերի և դուրսգրվածների թվով: Մահացել է 467 պացիենտ, ապաքինվել 26 021-ը:

Մոսկվայում եւս նոր հակառեկորդ է գրանցվել. կորոնավիրուս է ախտորոշվել 7 168 մարդու մոտ: ԹԱՕ սարքերին միացված է 419 մարդ: Մեկ օրում մահացել է 74 պացիենտ, ապաքինվել ռեկորդային թվով պացիենտ՝ 6080: Քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 547 138:

Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 մլն 064 հազար 748 դեպք, մահացել է 35 778 մարդ եւ դուրս գրվել 1 մլն 577 հազար 435 մարդ: Ապաքինվել է 451 535 մարդ: 


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb