Covid-19-ի դեմ պատվաստումից հետո Ավստրիայում 40 մարդ է մահացել

Աշխարհ 03.03.2021   16:20   53

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 41 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ավստրիական առողջապահական BASG գերատեսչական գործակալությունը։ Պատվաստումներն իրականացվել են Pfizer/BioNTech ընկերության արտադրած պատվաստանյութով։

Այժմ իրականացվում են հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք մահվան պատճառները կապ ունեն պատվաստման հետ։

Առայժմ դա հերքվել է միայն երեք մահվան դեպքի պարագայում։

11 մարդու մոտ պատվաստումը իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության ինկուբացիոն շրջանում, որի ընթացքում նրանք մահացել են։ 19-ի մոտ էլ առկա են եղել լուրջ հիվանդություններ։

 


 Պիտակներ
         պատվաստում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb