COVID-19-ի առաջացման պատճառն՝ ըստ ԱՀԿ-ի

Աշխարհ 29.03.2021   14:20   48

Չինացի գիտնականներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, Չինաստանում համատեղ գիտական գործունեության արդյունքներից ելնելով, եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել անհայտ միջանկյալ կենդանու միջոցով։

Սա այս պահի դրությամբ ամենաարժանահավատ տեսությունն է: Այս մասին հայտնում է Associated Press- ը՝ վկայակոչելով փորձագիտական չհրապարակված զեկույցը:

Նշվում է, որ փորձագետները մերժել են լաբորատորիայից արտահոսքի արդյունքում COVID-19 ծագման վարկածը: Այնուամենայնիվ, նրանք մտադիր են շարունակել վարակի ծագման շուրջ հետազոտությունները:


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb