COVID-19. Հիվանդանոցային բուժման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը նվազել է

Իրադարձային 25.05.2021   16:03   51

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված բուժհաստատությունները քիչ-քիչ վերադառնում են բնականոն աշխատանքի: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում բուժհաստատություններում COVID-19-ով պայմանավորված բուժման կարիք ունեցող պացիենտների թիվը նվազում է:

Մայիսի 24-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակված ծանր պացիենտների թիվը շուրջ 400 է, ծայրահեղ ծանր է շուրջ 100-ը, որից 48-ին միացված է արհեստական շնչառական ապարատ: Ներկայում հիվանդանոցներում բուժվում է շուրջ 800 պացիենտ:

«Վերջին օրերին նկատվում է նաև կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի նվազում: Հայտնաբերված նոր դեպքերի մեջ հիվանդանոցային բուժման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը նույնպես պակասում է: Քանի որ թեթև դեպքերն էլ բուժում են ստանում տանը՝ կապի մեջ լինելով պոլիկլինիկաների հետ, ապա կարող ենք ասել, որ բուժանձնակազմը շունչ քաշելու հնարավորություն է ստանում»,-ասաց Լիանա Բարսեղյանն՝ ընդգծելով, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու գործում իրենց ազդեցությունը կարող են թողնել պատվաստումները: Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան այդ հարցում արդյունքները շատ արագ տեսանելի կլինեն:  

Մայիսի 24-ի դրությամբ հանրապետությունում առկա է վերապրոֆիլավորված 13 բժշկական կազմակերպություն՝ նախատեսված կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար: Դրանցից 9-ը Երևան քաղաքում է, 4-ը՝ մարզերում: Նշված բուժհաստատություններում է ծավալված է շուրջ 1700 մահճակալ, որից 220-ը վերակենդանացման բաժանմունքի մահճակալներն են: Մայիսի 24-ի դրությամբ առկա է շուրջ 800 ազատ մահճակալ, որից 60-ը վերակենդանացման ծառայությունում են:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb