COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 54 միլիոնից

Աշխարհ 16.11.2020   17:00   41

Ջոն Հոփքինսի համալսարանի Կորոնավիրուսի ռեսուրսների կենտրոնի հաղորդմամբ, այսօրվա դրությամբ, աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 54 միլիոն դեպք կա:

ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան շարունակում են գլխավորել ցուցակը` որպես ամենաշատ վարակվածներ ունեցող երկրներ: ԱՄՆ-ն արձանագրել է գրեթե 11 միլիոն դեպք, իսկ Հնդկաստանը և Բրազիլիան՝ համապատասխանաբար 8,8 միլիոն և 5,8 միլիոն դեպք, գրում է Ամերիկայի Ձայնը։

Մեքսիկայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շաբաթ օրն անցել է 1 միլիոնը: Երկրում գրանցվել է COVID-19-ով պայմանավորված ավելի քան 98,000 մահվան դեպք:

Եվրոպան կանգնած է կորոնավիրուսի մեկ այլ ալիքի առջև, և մի շարք երկրներ COVID-19-ի ավելի խիստ սահմանափակումներ են սահմանել: Լեհաստանը շաբաթ օրը հաղորդել է կորոնավիրուսի հետ կապված մոտ 550 նոր մահացության դեպքերի մասին՝ երկրում մահացածների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 10,000-ի:

Հունաստանը շաբաթ օրը հայտնել է, որ նախակրթարաններն ու մանկապարտեզները փակ կլինեն մինչ նոյեմբերի վերջ: Միջնակարգ դպրոցներն ու համալսարանները զբաղվում են հեռավար ուսուցմամբ:

Լիբանանը շաբաթ օրը սկսել է երկշաբաթյա արգելափակում՝ վիրուսի տարածումը զսպելու համար, որը կտրուկ աճել է վերջին շաբաթների ընթացքում և վերջին մի քանի օրվա ընթացքում տասնյակ մարդկանց կյանք խլել: Գիշերային պարետային ժամը ընդլայնվել է մայրամուտից մինչև արևածագ և կիրակի օրերին արգելվել է մեքենա վարել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb