Covid-19․ ԱՀԿ-ն ռեկորդային մահացություն Է գրանցել

Աշխարհ 20.01.2021   18:42   53

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նախորդ շաբաթվա ընթացքում աշխարհում Covid-19-ից ռեկորդային՝ 93 հազար մահ Է գրանցվել: Այդ մասին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հունվարի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերել են կորոնավիրուսային հիվանդացության ավելի քան 93 միլիոն դեպք: Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել Է 4,7 միլիոնով: Վարակից մահացածների թիվը գերազանցել Է 2 միլիոնը:

Մինչ օրս մենամեծ թվով՝ 24,4 միլիոն հիվանդացածներ, գրանցել են ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Հնդկաստանն Է, որտեղ գրանցվել Է հիվանդության 10,5 միլիոն դեպք, եռյակը եզրափակում Է Բրազիլիան, որտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 8,5 միլիոն դեպք: Ռուսաստանում, օպերատիվ շտաբի տվյալներով, հայտնաբերվել Է COVID-19-ով հիվանդացության 3,612 միլիոն դեպք, 3,002 միլիոն մարդ ապաքինվել Է, 66 հազար 623-ը՝ մահացել:


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb