Ծովահենները Նիգերիայի ափերի մոտ հարձակվել են բեռնարկղանավի վրա

Աշխարհ 14.01.2021   15:00   36

Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MAERSK CARDIFF բեռնարկղանավն անցյալ գիշեր ենթարկվել Է ծովահենների հարձակման Նիգերիայի ափերի մոտ: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել Է Maritime Bulletin պորտալը, որը մասնագիտացած Է միջազգային ծովագնացության խնդիրների բնագավառում, հաղորդել Է «Արմենպրես»-ը:

Ներկայումս բեռնարկղանավը դրեյֆի մեջ Է Գվինեական ծոցում՝ Պորտ Հարքորթ քաղաքից դեպի հարավ - արեւմուտք: Ինչպես ընդգծել Է պորտալը, բեռնատար նավը կարող Է զավթված լինել:

Նշվում Է, որ մերձակայքում Է գտնվում Նիգերիայի անվտանգության ծառայության կատերը: MAERSK CARDIFF-ը դուրս Է եկել Գանայի Թեմա նավահանգստից: Նավի նշանակման կետն անհայտ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Ծովահեններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb