Ծովահենները հարձակվել են թուրքական նավի վրա

Աշխարհ 01.12.2020   12:36   33

Նոյեմբերի 30-ի գիշերը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի մերձափնյա տարածքում թուրքական նավը ծովահենների զինված հարձակմանն է ենթարկվել։

Այս մասին հայտնում է «Maritime Bulletin» պարբերականը։  

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ թուրքական բեռներ տեղափոխող «Tango Rey» նավը ծովահենների ձեռքում է։ Թեմայի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ 

Նշվում է, որ «Tango Rey» նավը Կոնակրիի նավահանգիստ էր հասել նոյեմբերի 25-ին և հաջորդ օրը խարիսխ գցել այնտեղ։ Զինված հարձակումից 4 ժամ անց նավը կրկին վերադարձել է նավահանգիստ։

Աղբյուրը` Ermenihaber.am
 


 Պիտակներ
         թուրքական նավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb