Ծովագյուղում ծեծի են ենթարկվել Գավառի և Սևանի ոստիկանապետերը

Հրատապ 25.09.2020   14:24   57

Shamshyan .com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սեւանի եւ Գավառի բաժինների ծառայողները։

Ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գեւորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը եւ նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաեւ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը այն է, որ  «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստավում։ 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb