Cocid-19. Johnson & Johnson-ի պատվաստանյութը ևս կարող է մտնել շրջանառության մեջ

Աշխարհ 25.02.2021   17:00   54

ԱՄՆ կարգավորող մարմինները հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson ընկերության ստեղծած մեկ դեղաչափով պատվաստանյութն ապահով է և արդյունավետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում կարճ ժամանակ անց կարող է գրանցվել երրորդ պատվաստանյութը։

Johnson & Johnson ընկերության պատվաստանյութը Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերից ավելի մատչելի է և կարող է պահվել սառնարանում՝ սառցախցիկի փոխարեն։ Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ վիրուսի բարդացումները կանխելու առումով պատվաստանյութի արդյունավետությունն ավելի քան 85% է, սակայն հիվանդությունից լիովին պաշտպանելու առումով՝ 66%։ Հետազոտության մասնակիցների մոտ մահվան դեպքեր և հոսպիտալացումներ չեն արձանագրվել։

Փետրվարի 26-ին արտաքին փորձագետների հանձնաժողովը հանդիպում կանցկացնի և կքննարկի՝ արդյոք ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը պետք է հաստատի պատվաստանյութը թե ոչ։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ ըստ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկի՝ վարչակազմն ակնկալում է Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի առնվազն 3 միլիոն դեղաչափի առաքում արդեն հաջորդ շաբաթ, եթե այն հաստատվի Սննդի և դեղերի վարչության կողմից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb