Cocid-19-ի բռնկումից ի վեր առաջին անգամ միջազգային չվերթ է իրականացվել դեպի Ուհան

Աշխարհ 17.09.2020   17:34   49

Վերջին յոթ ամսվա ընթացքում միջազգային չվերթ իրականացնող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Չինաստանի Ուհան քաղաքում: Ուհանի հետ ավիափոխադրումները դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «T’way Airlines» ավիաընկերության ինքնաթիռն Ուհան է թռել Սեուլից: Նշվում է, որ չինական այդ քաղաք ժամանած բոլոր ուղևորները տարվել են հատուկ հյուրանոց, որտեղ պետք է անցկացնեն տասնչորսօրյա կարանտին:

 



 Պիտակներ
         Ուհան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb