Cocid-19. Բելգիայում կմտցտցվի պարետային ժամ

Աշխարհ 17.10.2020   17:03   326

Բելգիայի իշխանությունները, COVID-19-ի իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, նախօրեին որոշում են ընդունել երկրի ամբողջ տարածքում պարետային ժամ մտցնելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Մենք հասկանում ենք, որ այս միջոցառումները շատ կոշտ են։ Բայց դրանք անհրաժեշտ են։ Այս վիրուսն առնչվել է բոլորին՝ առանձնապես ծանր կերպով։ Մեզ անչափ բարդ շաբաթներ են սպասվում։ Բայց վատթարագույնից խուսափելու համար անհրաժեշտ է հիմա գործել»,- ասել է երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։

Նա հայտարարել է Բելգիայի ամբողջ տարածքում պարետային ժամ սահմանելու մասին։ Այս կարգադրությունն ուժի մեջ է մտնելու երկուշաբթի՝ հոկտեմբերի 19-ին։

Պարետային ժամը, երբ արգելված է փողոց դորս գալ, գործելու է կեսգիշերից մինչեւ առավոտյան 5-ը։ Բացառություններ են արված աշխատանքի գնացողների կամ աշխատանքից վերադարձողների համար եւ եւս մի շարք սոցիալական դեպքերում։ Այս շաբաթ այդպիսի միջոցառում արդեն ընդունվել էր բելգիական ֆրանսախոս նահանգներ  Վալոնյան Բրաբանտում եւ Լյուքսեմբուրգում։



 Պիտակներ
         Cocid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb