Ծննդյան վկայականներում կավելանա՞ «սեռ» բառը

Իրադարձային 20.01.2020   15:18   164

«Առաջարկում ենք ծննդյան վկայականներում ավելացնել «սեռ» բառը»,- Ազգային ժողովի իր հայտնել է նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։

Պատգամավորի խոսքով, ծննդյան վկայականներում պետք է նշվի երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը։

«Շատ դեպքերում արտերկրում մեր քաղաքացիները ունենում են խնդիրներ, քանի որ չկա ամրագրված սեռը։ Եվ քանի որ մեր լեզվում չկա հնարավորություն արական և իգական սեռերը նկարագրելու, ինչպես դա արվում է, օրինակ ֆրանսերենում կամ ռուսերենում, որ ազգանվամբ որոշվի սեռական պատկանելությունը, խնդիրներ են առաջանում»,- ասաց Եղիազարյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու հենց ծննդատանը այս խնդիրը չի լուծվում, այլ այն հասնում է մինչև Քաղաքացիական կացության ակտերի մարմին. «Թող միանգամից ծննդատանը իրականացվի ու ավտոմատ գնա էնտեղ։ Ինչի՞ ենք մենք մի հատ էլ ավելորդ օղակ դնում»։
Պատասխանելով հարցին՝ Եղիազարյանը նշեց՝ պետք է ծննդյան ռեգիստրի ակտերում պարտադիր սահմանվի և նշվի, ինչպես նաև միաժամանակ ծննդյան վկայականներում նշվի։

«Եթե այնտեղ լինի նշված, իսկ ծննդյան վկայականում չլինի սեռ բառը, թարգմանության ժամանակ մենք կունենանք այն խնդիրը, ինչ հիմա ունենք։ Էս դեպքում մենք միանգամից լուծում ենք խնդիրը»,- ասաց Եղիազարյանը։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon