CNN․ Կորանավիրուսով վարակավածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է

Աշխարհ 28.03.2020   10:45   422

Միացյալ Նահանգներն առաջին տեղն է գրավել COVID-19-ով՝ նոր կորոնավիրուսի առաջացրած սուր շնչառական հիվանդությամբ վարակված մարդկանց թվով: CNN-ի տվյալներով՝ մարտի 26-ի երեկոյան ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման նվազագույնը 81 836 դեպք:

Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներով՝ երկրորդ տեղում է Չինաստանը (81 782 դեպք), երրորդ տեղում է Իտալիան, որտեղ COVID-19-ով վարակվել է 80 589 մարդ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ընդ որում՝ այս պահին կորոնավիրուսի հետևանքով մահացությունն ԱՄՆ-ում 6,3 անգամ քիչ է, քան Իտալիայում (ԱՄՆ-ում մահացել է 1301 մարդ, Իտալիայում՝ 8215) եւ 2,5 անգամ քիչ, քան Չինաստանում (պեկինյան պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանում COVID-19-ին զոհ է գնացել 3287 մարդ):



 Պիտակներ
         Կորանավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon