Ծիր կաթինում միլիարդավոր վտանգավոր մոլորակներ են գտել

Science News 13.02.2021   23:00   545

Նիդեռլանդների Լեյդենյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Ծիր կաթինում կարող են միլիարդավոր թափառող մոլորակներ լինել, որոնք մեծ զանգված ունեն, գնդաձև են, սակայն գրավիտացիայով կապված չեն որև է աստղի հետ։ Այդպիսի օբյեկտները ազատ լողում են տիեզերական տարածքում և կարող են բախվել այլ մոլորակների հետ, ներառյալ՝ Երկիրը՝ հայտնում է Science Alert-ը։

Պարզվել է, որ 357 մոլորակներ (16,5 տոկոս) լքել են իրենց համակարգերը 11 միլիոն տարվա ընթացքում և սկսել են թափառել տիեզերական տարածքում։ Ընդ որում, 282 մոլորակներ լքել են կուտակումները, 75-ը բախվել են ծնող աստղի հետ, իսկ 34-ը՝ այլ մոլորակի հետ։ Եթե մոդելավորման արդյունքները դիտարկենք Ծիր կաթինի տեսանկյունից, ապա թափառող մոլորակների ընդհանուր թիվը կարող է 16,5-100 մլրդ-ի հասնել։

Համարվում է, որ Ուրանի առանցքի թեքության մեծ անկյունը կապված է ազատ սավառնող թռչող տիեզերական մարմնի հետ, որը մոլորակի չափ է։ Հնարավոր է նաև, որ Արեգակնային համակարգի չհայտնաբերված 9-րդ մոլորակը ևս վռնդված է եղել, մինչև նրան հափշտակել է Արևի ձգողականությունը։


 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb