Ծիծաղը շատ բան է ասում դիմացինի մասին

Հոգեբանական 29.04.2021   12:00   42

Ծիծաղը հանգստացնում է

Ծիծաղը ակտիվացնում է էնդորֆիններին: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ կոմեդիկ բնույթի ֆիլմի դիտումից հետո մարդու ներվային համակարգի ջղաձգության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին. միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ փոխում է նրա հոգեվիճակը:

Ծիծաղն ամրապնդում է հարաբերությունները

Միասին ծիծաղելու ունակությունը չափազանց կարևոր է լավ ու բարի հարաբերությունների ստեղծման համար: Երկու մարդու պատկերացումն այն մասին, թե ինչը կարող է ծիծաղելի լինել, ավելի է մտերմացնում նրանց ու թույլ է տալիս ավելի ազատ լինել միմյանց հետ շփման մեջ: Եթե դու կատակում ես, ուրեմն չես վախենում ծիծաղելի երևալ: Հետևաբար վստահում ես:

Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու մաշկի վրա

Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք բուժիչ-կոսմետիկ միջոցների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար: Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը և լավացնում արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:

Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաև նպաստում է լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների այդ թվում` քաղցկեղի դեմ:

Ծիծաղը առողջացնում է սիրտը

Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաև սրտի նոպա ունեցածներին: Բծիշկները գտնում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է երկրորդ նոպայի հավանականությունը:

Ծիծաղը անցկացնում է  ցավը

Վերը նշված էնդորֆինների ակտիվացումը ազդում է նաև ցավերի վրա: Այդ հորմոնները ամենալավ ցավազրկողներն են: Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:

Ծիծաղը մաքրում է թոքերը

Ծիծաղը հանդիսանում է լավագույն վարժություններից մեկը ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ, որն էլ նպաստում է կուտակված խոնավության վերացմանը:

Անպայման նայեք, թե մարդը ինչպես է ծիծաղում: Ծիծաղը, իրականում շատ բան է ասում դիմացինի մասին: Փիլիսոփաներից մեկը ծիծաղը կոչել է «հոգու ձայն»:

Օրվա խորհրդի հետ կապված զրուցեցինք մի քանի ուսանողների հետ:«Ապրիլի մեկը մեզ համար կոնկրետ իմաստ չունի, բայց տոնը այնքանով է լավ, որ ուրախանում ենք, միմյանց խաբում ենք, հատկապես` դասախոսներին… Չնայած դա միշտ չէ, որ հաջողվում է՚,- ասաց նրանցից մեկը:

Իսկ ահա դասախոսները լրջորեն անդրադարձան տոնի խորհրդին և մեզ հետ զրույցում մի քանիսը գիտական բացատրություն տվեցին, որոնցից մեկն էլ սա է.«Կատակի, հումորի նպատակը դրական հատկանիշերով օժտված անձի կամ երևույթի առանձին թերությունները ցույց տալն է և դրանց վերացմանը նպաստելը: Մարդկային փոխհարաբերություններում առանց հումորի բարդ է լուծել ծագած խնդիրները: Հումորն օգնում է շատ հարցերից խուսափել, շատ հարցերի ավելի թեթև նայել: Եվ այսօր մենք էլ ենք փորձում հումորով ընկալել ուսանողների կատակները»:

Ամեն դեպքում շատ հաճելի է, երբ մարդկանց դեմքին ժպիտ կա, և երևի կարևոր չէ` այդ ժպիտը երջանկության թե ընդամենը այսրոպեական հումորի արդյունք է: Ինչպես ժամանակին Վիկտոր Հյուգոն է ասել` մեկ էլ տեսար մարդն իր ծիծաղով լիովին մատնեց իրեն, և դուք միանգամից ճանաչեցիք նրա ողջ ներաշխարհը:

Աղբյուրը՝ hov-bakh.am


 Պիտակներ
         ծիծաղ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb