Չուկոտկայում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Աշխարհ 26.05.2020   15:44   272

 ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չուկոտկայի ինքնավար շրջանի Անադիրսկի շրջանի օդանավակայանում, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: 

Աղետը տեղի է ունեցել մայիսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 05:00-ին՝ Յուրի Ռիտխեուի անվան օդանավակայանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ:

Ուղղաթիռում գտնվել է 4 մարդ՝ անձնակազմի 3 անդամներն ու տեխնիկը. բոլորը մահացել են: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ անձնակազմի անդամները մահացել են ուղղաթիռի՝ գետնին բախվելու հետևանքով:

Մի-8 ռազմական ուղղաթիռների թռիչքները դադարեցվել են:



 Պիտակներ
         Չուկոտկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb