Չորս տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի ՄԻԽ-ում

Աշխարհ 14.10.2020   13:48   25

Ռուսաստանն ընտրվել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:

«Ռուսաստանն ընտրվել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում չորս տարվա ընդմիջումից հետո: 158 պետություններ պաշտպանել են նրա թեկնածությունն ընտրություններում»,-ասվում Է մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:

Ռուսաստանի ներկայացուցչությունը խորհրդում կոնստրուկտիվ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնել: Նաև Խորհրդի կազմում ընտրվել են Կուբան, Պակիստանը և Չինաստանը: Սաուդյան Արաբիան, սպասումներին հակառակ, չի մտել Խորհրդի մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



 Պիտակներ
         ՄԱԿ-ի ՄԻԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb