Չորաթանում տրակտոր է շրջվել. վարորդը տեղում մահացել է

Պատահարներ 01.04.2020   10:29   763

Մարտի 31-ին՝ ժամը 18:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուռավոր տրակտորով դուրս է եկել հանդամասի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon