Չինաստանը սպառնացել է ԱՄՆ-ին

Աշխարհ 30.05.2019   17:30   190
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ՝ ավելացնելով երկու երկրների միջև առևտրային լարվածությունը: Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սպիտակ տունը հսկայական վնաս է հասցրել ինչպես այլ երկրներին, այնպես էլ հենց ԱՄՆ-ին:

    CNN-ի փոխանցմամբ՝ Պեկինի այս հայտարարությանը նախորդել էր չինական լրատվամիջոցներում հրապարակված ուղերձը.

    «Չասեք, թե ձեզ չէինք զգուշացրել»:

Իր հերթին, Չինաստանի տնտեսական պլանավորման գործակալությունն ակնարկել էր, որ կկրճատի հազվագյուտ տարրերով հանքանյութերի արտահանումը, որոնք հումք են ծառայում ժամանակակից տեխնիկայի արտադրության համար:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը սրվել էր այն բանից հետո, երբ մայիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաման էր ստորագրել, որով չինական խոշոր ընկերություններին, մասնավորապես՝ տեխնոլոգիական հսկա Huawei-ին արգելվում էր ԱՄՆ-ից այնպիսի կարևոր բաղադրիչներ ձեռք բերել, ինչպիսիք են համակարգչային չիպերը:

Այդ չիպերից շատերը պատրաստվում են՝ օգտագործելով հազվագյուտ տարրերով հանքանյութեր, որոնց հիմնական արտահանողը Չինաստանն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պետական այցով Ճապոնիայում գտնվելիս Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ գործարք կնքել Չինաստանի հետ:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon