Չինաստանը փակել է Չենդու նահանգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը

Աշխարհ 27.07.2020   16:00   189

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները պաշտոնապես փակել են Չենդու նահանգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Որոշումից անմիջապես հետո տեղական իշխանությունների ներկայացուցիչները հյուպատոսության տարածք են մտել  գլխավոր դարպասներով՝ «վերցնելով այն իրենց տնօրինության տակ»։

Չենդուում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը բացվել է 1985 թվականին։

Հուլիսի 21-ին Միացյալ Նահանգները փակել էր Հյուսթոնում չինական գլխավոր հյուպատոսությունը՝ քայլն այս հիմնավորելով մտավոր սեփականության և ամերիկացիների անձնական տեղեկությունների պաշտպանության ապահովման անհրաժեշտությամբ: Պեկիում սա անվանել էին քաղաքական սադրանք և «պատասխան վճռական քայլեր» խոստացել:

Հաջորդ օրը Չինաստանի ԱԳՆ-ն ամերիկյան դեսպանությանն իրազեկել էր, որ Չինաստանը որոշել է «հետ կանչել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատեսության հաստատության եւ գործունեություն ծավալելու լիցենզիան», ինչպես նաեւ հյուպատոսությանը «ներկայացրել էր կոնկրետ պահանջներ»՝ «դադարեցնել ցանկացած գործունեությունն եւ միջոցառում»:



 Պիտակներ
         Չինաստանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb