Չինաստանը կցուցադրի իր ամենահզոր հրթիռը

Աշխարհ 26.01.2019   20:00   491

Չինական DF-41 «խորհրդավոր և ամենակատարյալ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը կարող է ցուցադրվել 2019-ի հոկտեմբերի 1-ին Պեկինում անցկացվելիք շքերթի ժամանակ, որը նվիրված է լինելու հանրապետության հիմնադրման 70-ամյակին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին, հունվարին չինացի զինվորականները շարունակում են DF-41 հրթիռի փորձարկումները:

Չինական հեռուստատեսությամբ հաղորդվել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի երեք սերունդ (DF-5, DF-31 и DF-41), որոնք կրում են մեկ կամ մի քանի ջերմամիջուկային մարտագլխիկ, ունակ են թիրախը խոցել ավելի քան 10 000 կմ հեռավորության վրա:

DF-41-ը համարվում է ամենահզոր չինական հրթիռը, որի հեռահարությունը կազմում է 13 000-15 000 կմ:



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon