Չինաստանը Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցներ է սահմանել

Աշխարհ 26.03.2021   17:00   74

Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է Բրիտանիայի մի շարք ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ եւ սահմանափակումներ մտցնելու մասին՝ ի պատասխան Լոնդոնի կողմից Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել 9 բրիտանացի աշխատակիցների եւ 4 կազմակերպությունների դեմ, որոնք չարամտորեն սուտ եւ ապատեղեկատվություն են տարածում»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

Նա նշել է, որ «վերջին շրջանում բրիտանական կողմը ստի եւ ապատեղեկատվության հիման վրա միակողմանի պատժամիջոցներ է մտցրել Չինաստանի համապատասխան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ՝ Սինցզյանում մարդու իրավունքների, այսպես կոչված, խնդրի պատրվակով»:

Դիվանագետի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի գործողությունները «միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների հիմնական մորմերի խախտում» են եւ լրջագույն վնաս են հասցնում չինա-բրիտանական հարաբերություններին: Նա հավելել է, որ այս մասին Չինաստանի ԱԳՆ պատասխանատու ներկայացուցիչը տեղեկացրել է Պեկինում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ «նրան հայտնելով խիստ բողոք» եւ դատապարտելով Լոնդոնի գործողությունները:

«Չինաստանն իրեն իրավունք է վերապահում ընդունելու հետագա միջոցներ: Ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը պաշտպանելու Չինաստանի վճռականությունն աներեր է: Չարժե, որ բրիտանական կողմը հետագայում եւս գնա սխալ ճանապարհով, որպեսզի Չինաստանի կողմից վճռական պատասխանի չհանդիպի»,- նշել է նա:


 Պիտակներ
         պատժամիջոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb