Չինաստանում ստեղծում են արհեստական Արև

Science News 21.12.2019   18:30   1083

Չինացի գիտնականները հայտարարել են, որ աշխատում են արհեստական Արևի ստեղծման ուղղությամբ: Նրանց խոսքով, այն իսկական Արևից 13 անգամ ավելի թեժ է լինելու, ջերմատիճանը հասնելու է մինչև 200 աստիճանի: kp.ru-ի հաղորդամբ,  գիտնականներն իրականացնում են այդ ուսումնասիրությունն ազգային պիլոտային ծրագրի շրջանակում:

Փորձագետները ծրագրել են, որ այն թողարկելուց հետո սարքավորումը կստեղծի այնպիսի էներգիա, որը կա մոլորակի կենտրոնում:

«Արհեստական Արևը» նաև անվանում ունի՝ HL-2M Tokamak: Ակնկալվում է, որ գիտնականները կավարտեն աշխատանքը 2020 թվականին:

Եթե մասնագետները կարողանան պարզել, թե ինչպես օգտագործել միջուկային համաձուլման էներգիան, ապա այն կարող է դառնալ մաքուր էներգիայի գրեթե անսահմանափակ աղբյուր:



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon