Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացած եւս մեկ մարդ Է մահացել

Աշխարհ 17.01.2020   11:06   774

Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս Է արձանագրվել, մահացել Է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Առողջապահության հարցերի քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ:

Քաղաքի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսից առաջին մահացածի մասին հայտնել Էին հունվարի 11-ին:

«Այս պահի դրությամբ, քաղաքում արձանագրվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 41 դեպք, նրանցից 12 մարդ արդեն դուրս Է գրվել հիվանդանոցից, հինգ հիվանդ ծանր վիճակում Է, երկու մարդ մահացել Է, մնացածների վիճակը գնահատվում Է՝ կայուն»,- ասված Է հայտարարության մեջ:

Երկրորդ հանգուցյալը 69-ամյա տղամարդ Է: Նրա հիվանդությունն սկսել Է դրսեւորվել դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին նրա վիճակը վատացել Է, 15-ին, չնայած բժիշկների ջանքերին, հիվանդը մահացել Է:

Նաեւ տեղեկացվում Է, որ 763 հոգուց, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, 644-ն արդեն հանվել են բժշկական հսկողությունից, եւս 119-ն առաջվա պես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon