Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է

Աշխարհ 22.02.2020   10:45   778

Չինաստանում  Covid-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել Է, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից 115-ը եղել են հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում:

Հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon