Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 361-ի

Աշխարհ 03.02.2020   10:20   275

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 17 205-ի։

Մահվան դեպքերի թիվը հասել է 361-ի: Այս մասին ասվում է ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության մեջ: 

«Փետրվարի 2-ին, ժամը 00: 00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 20:00-ին)  Չինաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 17205-ի, 2296 մարդու վիճակը գնահատվում է ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից, մահացությունների թիվը հասել է 361-ի: Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 21,558 ենթադրյալ դեպք», - ասվում է զեկույցում:

Միայն Չինաստանում կիրակի օրը հայտնաբերվել է հիվանդության 2829 նոր դեպք, գրանցվել է 57 մահ:

 



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon