Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1113-ի

Աշխարհ 13.02.2020   10:45   433

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 44,6 հազարը, 1113-ը մահացել են, բուժվել է 4740 մարդ:

Այս մասին հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն:

Նախօրեին գերատեսչությունը հայտնել էր ավելի քան 42,6 հազար ախտահարվածների, 1016 զոհերի և 3996 բուժվածների մասին:

Նորացված տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 2,49 տոկոս:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon