Չինաստանում ժայռի վրա ռեստորան է բացվել
Չինական Չժենցզյան նահանգում ժայռի վրա անսովոր ռեստորան է բացվել։ Սեղանները շարված են հենց լեռը պարուրող ճանապարհի վրա։ Բոլոր սեղաններն այնպես են դասավորված, որպեսզի այցելուները կարողանան վայելել շրջապատող լեռների ու հովիտների գեղեցկությունը։ Ռեստորանը միաժամանակ 100 այցելու կարող է տեղավորել։
Անսովոր տեսքով ռեստորանների շարքում նրա հետ երևի թե միայն իտալական Grotta Palazzese ռեստորանը կարող է մրցակցել։ Վերջինս կառուցված է քարանձավում ու շրջապատված է ծովով։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր