Չինաստանում հայտնաբերվել է հնագույն «անմահության էլիքսիր»

Science News 04.09.2020   23:00   867

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հենան նահանգի հնագետները գտել են բրոնզե կուժ, որը պարունակում էր հեղուկ՝ Արևմտյան Հան (մ.թ.ա.202թ. - մ.թ. 8թ.) դինաստիայի ժամանակաշրջանում «անմահության էլիքսիր» համարվող, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «Սինհուա»-ին:

3.5լ հեղուկով տարան դուրս էր բերվել Լոյան քաղաքում ազնվական ընտանիքի դամբարանատեղից: Գտածոն ուներ «ալկոհոլային բույր», և հնագետները համարել էին, որ դա ոգելից խմիչք է: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ընպելիքը պարունակում է կալիումի նիտրատ և ալունիտ: Հնագույն դաոսյան տեքստերում այդ նյութերը հիշատակվում են որպես «կենսատու ըմպելիքի» համար բաղադրիչներ, նշում են գիտնականները:

210 քմ մակերեսով դամբարանատեղիում հետազոտողները հայտնաբերել են նաև նեֆրիտից և պղնձից պատրաստված իրեր:

Մասնագետները դեռ չգիտեն՝ կյանքի օրոք ով էր այդ գերեզմանում թաղված մարդը, սակայն հայտնաբերված արտեֆակտները համարվում են հին չինական ազնվական ներկայացուցչին պատկանող պիտույքներ:



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb