Չինաստանն ու Հնդկաստանը շարունակում են զորքերի կենտրոնացումը Լադաքում

Աշխարհ 10.09.2020   14:16   38

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանն ու Հնդկաստանն արագացված կարգով զորքեր են տեղափոխում արևելյան Լադաքի փաստական վերահսկողության գծի մոտ։

Ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում է: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրներ:

«Չինաստանը Լադաքում և դրան հարևան սահմանամերձ տարածաշրջաններում կենտրոնացրել է 50 հազար զինծառայող, տանկեր, հրետանի, 150 կործանիչ և հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Չինական զորքերի կենտրոնացմանը Հնդկաստանի զինված ուժերը պատասխանում են համանման կերպով»,-մեջբերում է պարբերականը աղբյուրների հայտարարությունը:

Նրանց խոսքով՝ իրադրությունն առանձնապես լարված և անկայուն է մնում Փանգոնգ Ցո լեռնային լճի շրջանում, որտեղ կենտրոնացած են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 5-ից մինչև 7 հազար զինծառայողներ և մինչև 20 տանկ:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի լույս 6-ի գիշերը հնդիկ զինծառողները գրավել են լճի հյուսիսային ափի բարձունքները, որոնք մինչ այդ լիովին գտնվում Էին չինացիների վերահսկողության ներքո, Հնդկաստանի և Չինաստանի զորքերին այնտեղ բաժանում է ընդամենը 200 մետր:

Վերջին օրերին ՉԺԱԲ-ի զինծառայողները մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել դուրս մղելու հնդկական զորքերը և վերադարձնելու լիակատար վերահսկողությունը Փանգոնգ Ցոյի հյուսիսային մասի նկատմամբ:

Իրադրությունը Լադաքի Միութենական Տարածքի շրջանի հնդկա-չինական սահմանում լրջորեն սրվել է մայիսի սկզբին, երբ այնտեղ տեղի ունեցան զինված բախումներ:



 Պիտակներ
         Լադաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb