Չինաստանն ավարտել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

Աշխարհ 21.07.2020   16:28   201

Չինաստանում հաջողությամբ ավարտվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը մեծահասակ կամավորների վրա: Հետազոտությունը հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ պատվաստանյութն անվտանգ է մարդկանց համար և իմունային պատասխան է առաջացրել: Պատվաստանյութի փորձարկումներին 603 մարդ է մասնակցել։

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի մասնագետները հայտարարել էին կամավորների վրա կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի մասին:



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb