Չինաստանի Խուա Շան ռեստորանը

Art News 14.02.2020   21:00   1108

Չինաստանի Շանսի նահանգում գտնվող լեռներից մեկի գագաթին տեղավորված յուրատեսակ Խուա Շան ռեստորանը մոլորակի ամենավտանգավոր ու դժվարհասանելի ռեստորանն է։ Նրա հիմնական յուրահատկությունը տեղադրությունն է․ ռեստորանը բացվել է լեռան ամենաբարձր հատվածում։ Ռեստորան հասնելու ուղին բարդ ու վտանգավոր է։ Այստեղ գնալ համարձակվում են միայն ամենախիզախ զբոսաշրջիկները։

Մինչև լեռնային որոշակի հատված մարդկանց առաջարկում են հասնել ճոպանուղու օգնությամբ։ Ճանապարհի այդ հատվածն ամենահեշտն ու ամենահաճելին է։

Որոշակի տեղանքից սկսած մինչև ռեստորան կարելի է հասնել միայն ոտքով։ Զբոսաշրջիկները պետք է մետաղե բարակ շղթայից բռնված անցնեն խոր վիհերի վրա կառուցված փայտե կամրջակների վրայով։

Լեռնային ռեստորանի ֆիրմային ուտեստները փորձելու ու հարմարավետ սրահներից տեղանքով հիանալու համար հյուրերը բառիս բուն իմաստով ստիպված են կյանքը վտանգելու գնով մագլցել ժայռերը։

Բարդ ճանապարհի եզրափակիչ փուլը ժայռի կատարով զբոսանքն է, որի համար հատուկ աստիճան են կառուցել։ Իսկ խոչընդոտներով լի ճանապարհի պարգևը Խուա Շան ռեստորանում անվճար ընթրիքն է։ Ռեստորանը գտնվում է համանուն լեռան գագաթին՝ ծովից 2160 մետր բարձրության վրա։ Խուա Շան լեռը սուրբ է համարվում դաոսիզմ դավանողների շրջանում։ Այն հայտնի է նաև ժամանակակից էքստրիմի սիրահարներին։ Վտանգներով ու խոչընդոտներով լի լեռնային արահետը աշխարհում ամենաբարդերից մեկն է համարվում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon