Չինաստանի քաղաքացիների համար ժամանակավորապես կասեցվում է ՀՀ-ի հետ վիզայի ազատ ռեժիմը

Իրադարձային 01.02.2020   13:15   1131

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 1-ից կասեցվում  վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի քաղաքացիների համար։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»,-գրել է Ավինյանը։

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով արդեն 213 մարդ է մահացել, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 9390-ի:



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon