Չինաստանի Օրդոս քաղաքի արվեստների թանգարանը

Art News 07.05.2020   22:00   1377

Այս թանգարանը տեղավորված է անսովոր մի վայրում՝ Օրդոս անապատի սրտում՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի հարավում։

2001 թվականին չինացի հետազոտողներն այստեղ քարածխի ու բնական գազի հսկայական հանքավայրեր են հայտնաբերում։ Նրանց համար, ովքեր պետք է զբաղվեն վերամշակմամբ, անապատի մեջ բարձրահարկ շենքերով, պետական հիմնարկներով, թանգարաններով, թատրոններով, այգիներով ու նույնիսկ օդանավակայանով սուպերժամանակակից քաղաք է կառուցվում։

Բայց պարադոքսն այն է, որ չինացիները չեն շտապում տեղափոխվել Օրդոս։ Մեկուկես միլիոն բնակչի համար նախատեսված քաղաքում այսօր 20 հազարից պակաս մարդ է ապրում։ Դատարկ տներն ու ճանապարհները, խանութներն ու հրապարակները սյուրռեալիստական պատկեր են ստեղծում։ Ինքը քաղաքը բաց երկնքի տակ հսկա թանգարան է։ Արտասահմանյան լրատվամիջոցներն արդեն նրա անունը կնքել են «չինական ուրվական-քաղաք»։

Օրդոսի կենտրոնում է կառուցված արվեստների թանգարանը։ Այն կառուցել է MAD ճարտարապետական ընկերությունը։ Թանգարանը ճանաչվել է աշխարհի նորագույն հրաշքներից մեկը։

Այո, թանգարանում ժամանակավոր ցուցահանդեսներ են լինում, բայց կա նաև մշտական ցուցահանդես, որը նվիրված է քաղաքի պատմությանը։ Բայց գլխավոր ցուցանմուշը՝ ինքը շինությունն է։ Ճայռե ձորակների ձևով կառուցված սրահներում ազատ թափառում է անապատի քամին։ Դրա համար շինության պատերին անցքեր են թողնված։ Լույսը շինություն է թափանցում շինության վերին մասում կառուցված հսկայական լուսամուտներից, իսկ շուրջը հսկա արհեստական ավազաբլուրներ են։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon