Չինաստանի Հուբեյ քաղաքում կառուցվելու է ևս մեկ կորոնավիրուսային հիվանդանոց

Աշխարհ 13.02.2020   20:04   629

Չինական Հուբեյ նահանգի իշխանությունները յոթ օրվա ընթացքում կկառուցեն ևս մեկ հիվանդանոց կորոնավիրուսով վարակված հիվանդների համար։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։ 

200 մահճակալ ունեցող հիվանդանոցը կկառուցվի Սիշույ քաղաքում, որտեղ գրանցվել է վարակի ավելի քան 2600 դեպք։

Նախկին ծննդատան հիմքի վրա կառուցվող կլինիկայի վերանորոգման աշխատանքները սկսվել են փետրվարի 11-ին։

Ըստ աղբյուրի՝ Ուհանում կառուցված կորոնավիրուսային հիվանդանոցում, որը նախատեսված էր 1000 հիվանդների համար, այլևս ազատ մահճակալներ չկան։



 Պիտակներ
         կորոնավիրուսային հիվանդանոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon