Չինաստանի բնակչությունը հասել 1.395 մլրդի

Աշխարհ 21.01.2019   13:47   481

Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել է 5.3 միլիոնով և կազմել 1.395 միլիարդ:

Ըստ ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների՝  2017 թ․-ին Չինաստանի բնակչությունն ավելացել էր 7.37 միլիոն մարդով: 2018 թվականին երկրում գրանցվել է 15.23 մլն նորածին, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել է 10.94: Նույն այդ տարում Չինաստանում մահացել է 9.93 մլն մարդ, իսկ մահվան գործակիցը հազար մարդու հաշվով կազմել է 7.13:

Բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմել է 3.81: Արական սեռի բնակչության թվաքանակը կազմել է 713.51 միլիոն, իսկ իգական սեռինը՝ 681.87 մլն: 



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon