Չինաստանի բնակչության թիվն անցել է 1․4 միլիարդից

Աշխարհ 17.01.2020   20:16   378

Չինաստանի բնակչությունը, առանց հատուկ վարչական շրջանների` Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի, 2019 թվականի վերջի դրությամբ ավելացել է 4,67 միլիոնով` գերազանցելով 1,4 միլիարդի ցուցանիշը:

Այդ մասին են վկայում ՉԺՀ պետական վիճակագրական բյուրոյի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2018 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել է 5,3 միլիոնով:

Բնակչության բնական աճը կազմել է 3,34` հազար մարդու հաշվով: Արական սեռի բնակչության թիվը կազմել է 715,27 միլիոն, իգականը` 684,78 միլիոն: Բնակչության ընդհանուր թվաքանակը հասել է 1 միլիարդ 400 միլիոն 50 հազար մարդու:

Մեկ տարվա ընթացքում քաղաքային բնակչությունն աճել է 17,06 միլիոնով և կազմել 848,43 միլիոն մարդ, մինչդեռ գյուղական բնակչությունը նվազել է 12,39-ով և կազմել 551,62 միլիոն մարդ: Քաղաքային բնակչության մասնաբաժինը 59,58%-ից աճել է մինչև 60,6%:



 Պիտակներ
         Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon