Չինաստանի ԱԳՆ կոչը Երևանին ու Բաքվին

Քաղաքական 24.05.2021   15:47   53

Պաշտոնական Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան առկա հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամական գործընկերներն են։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ կողմերը կկարողանան երկխոսության միջոցով կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները, ինչպես նաև միասին կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb