Չինական առակ

Դասեր 23.09.2020   19:00   88

Վան Նին ասաց. «Մարդիկ ուտում են տնային կենդանիների միսը, եղջերուները խոտով են սնվում, քառասնոտնուկները որդերին են անուշ անում, իսկ բվերը որսում են մկներին:

Այս չորսից ո՞ւմ է հայտնի սննդի ճշմարիտ համը:

Կապիկներն ամուսնանում են կապիկների, եղնիկներն ընկերություն են անում որմզդեղների, օձաձկները խաղում են ձկների հետ:

Մաո Ցյանը և տիրուհի Լին փայլուն գեղեցկուհիներ էին մարդկանց մեջ, սակայն ձկները տեսնելով նրանց իսկույն դեպի ջրի խորքը կլողային, իսկ թռչունները, տեսնելով նրանց կսլանային երկինք:

Իսկ եթե նրանց տեսնեին եղնիկները, իսկույն  անտառը կփախչեին: Նրանցից ո՞վ գիտի, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը:

Իմ կարծիքով բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության ու ստի մասին խճողված են ու անորոշ:

Ես չեմ կարող դրանցից գլուխ հանել»:



 Պիտակներ
         առակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb