Չիմաբուեի կտավը հայտարարվել է Ֆրանսիայի ազգային արժեք

25.12.2019   21:50   431
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ազգային արժեք է հայտարարել վաղ Վերածննդի դարաշրջանի  իտալացի նկարիչ Չեննի դի Պեպոյի (Չիմաբուե) (1240-1302 թթ.) «Քրիստոսի ծաղրանքը» կտավը (շուրջ 1280 թ.), որը հոկտեմբերին վաճառվել է աճուրդում ռեկորդային՝ 24,18 միլիոն եվրոյով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում: 

«Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը որոշել է մերժել արտահանման վկայագիր տալ Չեննի դի Պեպոյի այդ կարևոր և անկրկնելի նկարի համար: Նախարարը որոշել է…  կտավին տալ ազգային արժեքի կարգավիճակ 30 ամսվա ընթացքում` նկարի սեփականատիրոջ կողմից համապատասխան ծանուցման ստացման պահից»,- նշված է հայտարարությունում:

Առաջիկա 2,5 տարում պետությունը պետք է միջոցներ փնտրի, որպեսզի գնի կտավն ու հանձնի ազգային հավաքածուներից մեկին:



 Պիտակներ
         Չիմաբուե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon