Չիլիում անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1659 մարդ

Աշխարհ 05.11.2019   18:44   119
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարդու իրավունքների Չիլիի ազգային ինստիտուտը թարմացրել է երկրում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների և ձերբակալվածների վերաբերյալ տվյալները։

Շուրջ 3 շաբաթ տևած անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1,659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով:

Ըստ ինստիտուտի տվյալների՝ հիվանդանոցներում հայտնված վիրավորներից 849-ը հրազենային վնասվածքներ ունեն, 160 մարդու մոտ առկա է աչքի վնասվածք: Իրավապաշտպանների տվյալներով ՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 4 364 մարդ, այդ թվում ՝ 670 կին և 479 անչափահաս: Ըստ իշխանությունների, բախումների ընթացքում զոհվել է 19 մարդ, այդ թվում ՝ իրավապահ և պաշտպանական ուժերի 5 ներկայացուցիչ։

Չիլիում զանգվածային ընդվզման պատճառը հոկտեմբերի սկզբին մետրոյի ուղեվարձի բարձրացումն էր: Այնուամենայնիվ, սա պատճառներից միայն մեկն է: Բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում արժանապատիվ, անվճար կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, ունեն ցածր աշխատավարձ և բարձրացող սակագներ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Չիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon