«ՉԻ». Գեորգի Կուտոյանն ինքնասպան է եղել

Հրատապ 17.01.2020   15:11   1148

«ՉԻ» տեղեկություններով ինքնասպանություն է գործել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018 թվականներին: 

Տեղեկատվությունը հաստատեցին Քննչական կոմիտեից:

Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:



 Պիտակներ
         Գեորգի Կուտոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon