Չգրված օրենքների միջով անցնողը

Իրադարձային 20.02.2020   11:00   538

Այսօր արձակագիր Մուրադ Մարգարյանի մահվան տարելիցն է:

Որոշ խմբագրումներով` կարճ հատվածներ Մուրադ Մարգարյանի ինքնակենսագրականից և նրա գրքերի հրատարակման համար նախատեսված գրախոսություններից, որոնք տարբեր անձանց, իրադարձությունների և հանգամանքների պատճառով այդպես էլ լույս չտեսան (բայց անպայման կհրատարակվեն):

Մուրադ Մարգարյանը (անձնագրով Մարգարով) ծնվել է 1937թ.` Ուզբեկստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմը զրկեց նրան հորից, անհայրությունը` ձեռքից... Խառը ժամանակներ, վտանգավոր շրջապատ...

Մինչդեռ ստեղծագործելու մղումները ստիպում էին նրան ինքնուրույն որոնել իր արմատները...

Եվ միան 1964թ.-ին նրան հաջողվեց թողնել հայրական տունն ու մեկընդմիշտ հաստատվել Հայաստանում...

Բայց այստեղ էլ` Երևանում, որտեղ նա ավարտեց ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետը, հրատարակվելու համար դեմն առաջացավ «Չինական պատ» ...

Բայց նա հանձնվող տեսակ չէր... Մուրադ Մարգարյանի գրական դեբյուտը կայացավ 1979 թ.-ին, երբ արդեն քառասունն անց էր...

“Парандзем’’ /Лит. Армения № 10/ պատմածքը Մինսկում կարդաց Յուլիա Կանեն, ով մտադիր էր պետական մակարդակով բելառուսերեն հայտնի հայ գրողների ստեղծագործությունների ժողովածու հրատարակել: Հենց նա էլ որոշում է գրքում ներառել իրեն անհայտ գրողի գործը, ինչը սակայն տհաճ անկնկալ է դառնում Հայաստանի Գրողների միության համար: Այն տարիներին խորհրդային գրաքննությունն «ամենատես աչք» էր, իսկ Մուրադ Մարգարյանը բոլոր առումներով չէր համապատասխանում գործող շտամպերին: Ազգությամբ հրեա` Յուլիա Կանեն սկզբունքորեն պաշտապնեց իր որոշումը և 1981թ-ին լույս տեսավ “Матчин дом’’ (Մայրական տուն)` Մուրադ Մարգարյանի համար խորհրդանշական անվամբ ժողովածուն...

Որքան որ սպասված հաջողությունը Մուրադ Մարգարյանի անունը դարձրեց ճանաչելի գրական շրջանակներում, նույնքան եռանդով պարտիական դեմքերն ու «գրչակից եղբայրները» մինչև վերջ արեցին հնարվորը` հեռու պահելու նրա ստեղծագործությունները տպարաններից...

Չնայած այդ պատն էլ չդիմացավ ստեղծագործական ճնշմանը` 1991 թ-ին Մուրադ Մարգարյանի «Չգրված օրենքներ» վեպն արժանացավ Դերենիկ Դեմիրճյանի անվան գրական մրցանակի...

Նրա գրքերը լույս աշխարհ եկան` յուրքանչյուրն իր պատմությամբ և խորությամբ: Միայն “Армянская Глина’’ պոեմի վրա արձակագիրն աշխատել է 30 տարի: Ամեն մի տողը մեկ հատոր ասելիք է...

Մուրադ Մարգարյանը հավատարիմ մնաց իրեն ու իր արմատներին: Արցախյան պատերազմի տարիներին արեց հնարավորինը` մոբիլիզացնելու Միջին Ասիայի, այն ժամանակ բավականին ազդեցիկ, հայ համայնքին: Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Սամարղանդում բացվեց Միջին Ասիայում միակ հայկական եկեղեցին...

Մուրադ Մարգարյանի ստեղծագործությունները շարունակվելու են հրատարկվել: Դրանց ճանաչելիությունն ու հասկացված լինելը ժամանակի հարց է:



 Պիտակներ
         Մուրադ Մարգարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon